«Յուքոմ»-ը տուգանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ ապրիլի 25-ին «Յուքոմ» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ Վարազդատ Հովհաննիսյանը «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի անունով Հայաստան է ներմուծել բեռ: Սակայն ներմուծված ապրանքի մաքսային ձեւակերպումները պետք է իրականացվեին ոչ թե «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի անունով, այլ «Յուքոմ» ՍՊԸ-ի:

2016 թվականի մարտի 31-ից սկսած «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի իրավահաջորդ է համարվում «Յուքոմ» ՍՊԸ-ն, եւ ցանկացած ձեւակերպում պետք է իրականացվեր հենց «Յուքոմ» ՍՊԸ-ի անունով: Արդյունքում, մաքսային մարմինը որոշել է «Յուքոմ» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ Վարազդատ Հովհաննիսյանին տուգանել 50 հազար դրամի չափով:




Լրահոս