Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համաձայնության են եկել համատեղ ապահովել նավթամուղերի անվտանգությունը: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Գաբալայում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
«Երեք երկրների նախարարները քննարկել են նավթամուղերի անվտանգության ապահովման հարցը, և այդ հաշվով համաձայնության հասել»,-ասել է նա Գաբալայում Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո:
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի սահմանով է անցնում Հարավկովկասյան գազամուղը, որը սկիզբ է առնում կասպիական Շահ Դենիզ հանքավայրից:Նշվում է, որ 2019թ. կավարտվի Տրանսատլանտյան գազամուղի (TANAP) կառուցումը: