Սերժ Սարգսյանը Վիեննա այցի արդյունքներն ամփոփել է հարցազրույցով (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին օդանավում այցը լուսաբանող լրագրողներին հարցազրույց է տվել` ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախաձեռնությամբ կայացած հանդիպումների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

Վիեննայում մայիսի 16-­ին Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ալիևի հետ ՀՀ Նախագահի հանդիպմանը մասնակցել են ինչպես ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը , այնպես էլ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Cio9qu6UoAQmUXd

SS-lragroxner1




Լրահոս