ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Գագիկ Մկրտումյանի կողմից տրված փոխառությունները` պարտքով տրված գումարները, անցած տարվա վերջին կազմել են 250 հազար դրամ: Նրա դրամական միջոցները 2015 թվականի վերջին կազմել են 10 մլն դրամ: Վերահսկիչ պալատի անդամը որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 455 հազար դրամ եւ տրված փոխառություններից ստացված տոկոսավճարը՝ 54 հազար դրամ:
Նրա կինը՝ Կարինե Մազմանյանը, ամսական ստանալով 199 հազար դրամ թոշակ՝ անցած տարի գնել է 108 հազար դոլար արժողությամբ բնակարան: Բացի այդ՝ նրա դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 1.6 մլն դրամ: Իսկ տարեսկզբին նշված գումարից բացի՝ նա ունեցել է նաեւ 100 հազար դոլար, որը ստացվում է, որ ծախսել է բնակարան գնելու նպատակով: