Ես Հայաստանի դեսպանին Ռուսաստանում չեմ ճանաչում. Վլադիմիր Սոլովյով. iravunk.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

iravunk.com-ը գրում է, որ Մոսկվայում հայ խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ռուս հայտնի վերլուծաբան, հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը նշեց, որ ադրբեջանցիները նրան համարում են հայկական քարոզիչ: Սակայն նա նշեց, որ դիվանագիտական դաշտում հայկական ակտիվությունը Ռուսաստանում զիջում է ադրբեջանականին. «Օրինակ ես Հայաստանի դեսպանին Ռուսաստանում չեմ ճանաչում»: Նա նշեց նաեւ, որ հայկական լոբին Ռուսաստանում պասիվ է:

Այնուհետեւ զրույցի ընթացքում Սոլովյովն անդրադարձավ այն հարցին, թե ինչ է խանգարում Հայաստանին իր տնտեսությունը եւ քաղաքական համակարգը զարգացնելու համար: Ինչպես նա նշեց քաղաքական դաշտում ընտրությունների ժամանակ, բացի իշխող քաղաքական ուժից կա «սպիտակ կոստյումով եւ ուժեղ ձեռքեր, արմռեսլինգում հաջողության հասած մարդը» եւ մի երկու հոգի, ովքեր ավելի լավ են խոսում անգլերեն, քան հայերեն:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս