Երեկ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան: Թանգարանի բացման, միջոցառման հեղինակը և նախաձեռնողը Լատվիայի հայ համայնքի անդամ Մխիթար Մխիթարյանն է, որին կազմակերպչական հարցերում օգնել են Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը, բալթյան պետություններում հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչ Հովիկ Մկրտչյանը:
Միջոցառմանը մասնակցելու համար Ռիգա են ժամանել Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ-ում Լատվիայի պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը, դուդուկահար Գևորգ Կարապետյանը, որը դուդուկ է նվագել ու ստիպել արտասվել ներկաներին, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ տեր Հովակիմ Մանուկյանը եւ համայնքի շատ ներկայացուցիչներ: Ներկա էին նաև Բելառուսի, Լիտվայի,Լեհաստանի և Էստոնիայի հայ համայնքների ներկայացուցիչները:
Հետաքրքիր է, որ թանգարան է բացվել մի երկրում, որը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ArmLur.am-ը թանգարանի բացման առնչությամբ զրուցեց Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: