Արցախի ԱԺ-ում տեղի կունենա «Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 21-22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ  տեղի կունենա «Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը»:

Ֆորումի մասնակիցներին ուղերձներով կդիմեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, բացման խոսքով հանդես կգան Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը:

Ֆորումին հրավիրված են ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ֆորումին մասնակցելու են 10 քաղաքական կուսակցություն Հայաստանից և 5՝ Լեռնային Ղարաբաղից:

Միջոցառմանը մասնակցելու են նաև ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Ֆորումի ծրագիրը կցվում է:

Միջոցառման մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 077527360 հեռախոսահամարներով:

Կոնտակտային անձ՝ Հարություն Ազգալդյան




Լրահոս