ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ անցկացած ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հանդիպմանն ընդունվեցին Թուրքիային խիստ դատապարտող 2 բանաձևեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-22-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացավ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) երիտասարդական կազմակերպության խորհրդի հանդիպումը, որտեղ Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը:

Հանդիպման նպատակն էր մշակել նոր բանաձևեր, որոնք կոգեշնչեն մարդկանց, և ստեղծել քաղաքական նոր կողմնացույց, որ կծառայի բոլոր եվրոպացիների շահերին:

Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբերով քննարկումներ եղան ԵԺԿ երիտասարդական կազմակերպության հնարավորությունների և մարտահրավերնեի, տեղական ընտրություններում ԵՄ դերի և աջակենտրոն ուղղվածության արժեքների, հիմնախնդիրների և առաջարկվող լուծումների վերաբերյալ:

Ծրագրի շրջանակներում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը խոսեց Թուրքիայում մարդու իրավունքների և խոսքի ազատության ցածր մակարդակի, ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի և հայազգի թուրք քաղաքական գործիչ Գարո Փայլանի հետ կապված դեպքերի մասին:

Հանդիպման ավարտին ընդունվեցին մի շարք բանաձևեր հարկային դրույքների նվազեցման, եվրոպական ներքին սահմանների վերացման, միասնական ընտրահամակարգի վերաբերյալ:

Ընդունված բանաձևերի շարքում են Թուրքիային խիստ դատապարտող 2 բանաձևեր, որոնք վերաբերում են Էրդողանի վարած անհանդուրժողական քաղաքականության ժխտմանը և Թուրքիա-ԵՄ հարաբերություններին:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն




Լրահոս