«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նախկին պետ Գրիշա Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո մի խումբ նախկին ոստիկանների հետ որպես կամավոր գնացել է Արցախի զորամասերից մեկը: Այնտեղ Սարգսյանին ասել են, որ եթե ցանկանում են օգնել, ապա կոնկրետ աշխատանք պետք է կատարեն: Սակայն Սարգսյանը հրաժարվել է որեւէ աշխատանք կատարելուց:
Ասել է, թե նախկին ոստիկանը ցանկացել է զորամասում «ասողի» դերում լինել, սելֆիդայինություն անել: Այդ պահվածքը դուր չի եկել զորամասի հրամանատարական կազմին, եւ վերջիններս Գրիշա Սարգսյանին խորհուրդ են տվել լքել զորամասը, ինչն էլ նա արել է: «Ժողովուրդ»-ը խնդրի շուրջ փորձեց մեկնաբանություն ստանալ Գրիշա Սարգսյանից, սակայն ապարդյուն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: