Վանում պայթյունի հետևանքով թուրք զինծառայողներ են սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արևելքում գտնվող Վան նահանգում 6 զինծառայող է սպանվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Եվս երկուսը վիրավոր են: Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբում հայտնել են, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ճանապարհին, ռազմական տրանսպորտ է պայթել:

Նշվում է, որ 3 զինծառայող մահացել է պայթյունի վայրում, ևս 3-ը՝ հիվանդանոցում:

«Վան-Աղրի ավտոճանապարհին ահաբեկիչների կողմից նախապես տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով 6 զինծառայող է սպանվել: Երկուսը վիրավոր են, նրանք հոսպիտալացվել են»,-հայտնել են ԶՈւ ԳՇ-ում:

Հաղորդվում է նաև, որ դեպքի վայր են ուղարկվել հարվածային ուղղաթիռներ, հետախույզ ինքնաթիռ, ինչպես նաև ցամաքային և օդային ստորաբաժանումների ուժեր:




Լրահոս