Ճապոնիայում մեկնարկել է G7-ի գագաթաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ողջունել է G7-ի գագաթաժողովի հյուրերին Հոնսյու կղզում Միե պրեֆեկտուրայում, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով NHK-ն:

Նշվում է, որ սա Ճապոնիայում առաջին գագաթաժողովն է Հոկայդոյում 2008թ. հանդիպումից հետո:

Հաղորդվում է նաև, որ ընթրիքի ժամանակ առաջնորդները կխոսեն G7-ի արժեքների, հանդուրժողականության և գլոբալ տնտեսության մասին, ինչպես նաև գլոբալ տնտեսական աճի, ահաբեկչության դեմ պայքարի, փախստականների խնդրի և կլիմայի փոփոխման շուրջ քննարկում կանցկացվի:

Գագաթաժողովի արդյունքների վերաբերյալ զեկույց կհրապարակվի մայիսի 27-ին:




Լրահոս