«Բարսելոնա»-ն կարող է վաճառել Թուրանի և Վիդալի տրանսֆերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արդա Թուրանը և Ալեյշ Վիդալը կարող են լքել ակումբը: Goal.com-ը հայտնում է, որ  կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր է կիսապաշտպանների տրանսֆերները վաճառելու շնորհիվ ավելացնել ակումբի տրանսֆերային գործարքների համար նախատեսված բյուջեն:

Կատալոնական ակումբը Թուրանի տրանսֆերի դիմաց պահանջում է 34, իսկ Վիդալի տրանսֆերի դիմաց՝ 18 մլն եվրո: Նշվում է, որ «Բարսելոնա»-ն վերոնշյալ ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից ստացած ընդհանուր գումարով կփորձի ձեռք բերել իսպանական «Սևիլյա»-ի հարձակվող Կեւին Գամեյրոյի կամ իտալական «Սասուոլո»-ի հարձակվող Դոմենիկո Բերարդիի տրանսֆերը:

Ավարտված մրցաշրջանում թուրք կիսապաշտպանը մասնակցել է 25, իսկ իսպանացի կիսապաշտպանը՝ 14 հանդիպման:




Լրահոս