Մեկնարկեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:

Առաջին տուրում Լիլիթ Գալոյան պարտվեց Գերմանիան ներկայացնող Էլիզաբեթ Պաեցին: Հայաստանի հավաքականի մյուս անդամը` Լիլիթ Մկրտչյանը, կիսեց միավորն ադրբեջանցի Տուրկան Մամեդյարովայի հետ: Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը մրցաշարը մեկնարկեց պարտությամբ` զիջելով ռուս Մարինա Նեչաևային:

Մրցաշարը մեկնարկում է մայիսի 27-ից և կեզրափակվի հունիսի 8-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս