Բելառուսի համար գազի զեղչի մասին հարցը չի քննարկվում և գինը պետք է որոշվի գործող պայմանագրի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Մեր դիրքորոշումն այն է, որ ստորագրվել է պայմանագիր, որը գործում է 2015-2016 թվականների համար: Այդ պայմանագիրը շարունակում է գործել, դրանով է բելառուսական կողմը 2015 թվականին վճարել և պետք է վճարի 2016 թվականին»,- ասել է նա:
Ավելի վաղ Բելառուսի իշխանությունները, սեփական հաշվարկների վրա հիմնվելով, պահանջել են նվազեցնել գազի գինը մոտ երկու անգամ՝ մինչև 73 դոլար՝ կապված դոլարի համեմատ ռուբլու փոխարժեքի անկման հետ: