![](https://armlur.am/wp-content/uploads/2016/05/thumbs_b_c_3226b039c6fb4c978fdcfdba8a8bae54.jpg)
Թուրքիան հույս ունի, որ Գերմանիայի Բունդեսթագը չի ընդունի 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բանաձևի ընդունման հարցով քվեարկությունը տեղի կունենա հունիսի 2-ին:
«Ոչ ոք ականջալուր չի լինի նման հարցերում խորհրդարանականների կարծիքին: Չեմ կարծում, որ Գերմանիայի խորհրդարանը կփչացնի թուրք-գերմանական հարաբերությունները, որպեսզի բավարարի քաղաքական գործիչներին»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Քուրթուլմուշը:
Նրա խոսքով՝ խորհրդարանականները չպետք է զբաղվեն պատմության քաղաքականացմամբ: «Եթե Բունդեսթագն ընդունի այդ բանաձևը, ապա Անկարայի համար դա սովորական թղթի կտոր կլինի»,- հավելել է Թուրքիայի փոխվարչապետը: