ԵՏՄ համագործակցությունից կախարդական միջոցներ չենք ակնկալում. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական տնտեսական միությունում համագործակցությունը կախարդական միջոցներ չի տա ընթացիկ դժվարությունների հաղթահարման համար, սակայն կօգնի բարդ խնդիրների լուծման հարցում: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ղազախստանը մեզ համար մոտ գործընկեր և ամենահուսալի դաշնակից է: Մենք լավ տնտեսական հարաբերություններ ունենք»,- ասել է Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ:

Նա համոզմունք  է հայտնել, որ Ղազախստանի տնտեսական համակարգը, որը վերջին տարիներին աճ գրանցեց, հնարավորություն կտա հաղթահարել բոլոր դժվարությունները: «Իհարկե, ինտեգրացիոն միավորումները, առաջին հերթին Եվրասիական տնտեսական միությունը, որտեղ մենք կախարդական միջոցներ չենք ակնկալում, սակայն, անկասկած, այն կօգնի ընթացիկ դժվարությունների հաղթահարման հարցում»,- ասել է ՌԴ նախագահը:




Լրահոս