«RT International» գործակալության փոխանցմամբ՝ քրդերից ու թուրքերից բաղկացած մի խումբ Բրիտանիայում արշավ է սկսել Թուրքիայի եկամուտի գլխավոր աղբյուրներից մեկը՝ զբոսաշրությունը բոյկոտելու համար: Նրանք պնդում են, որ արձակուրդի վրա ծախսվող գումարը հետո վերածվում է քրդերի դեմ կիրառվող «հրթիռների, արցունքաբեր գազի ու դիպուկահարի»:
«Մի՛ գնացեք Թուրքիա» արշավը նպատակ է հետապնդում պայքարել «Թուրքիայի դեմ մարդկության հանդեպ գործած վայրագությունների համար»: Արշավի կազմակերպիչները կոչ են անում եվրոպացիներին, մասնավորապես բրիտանացիներին, «չվատնել դժվարությամբ վաստակած իրենց ազնիվ գումարները թուրքական արտադրանքների, զբոսաշրջության, ավիաուղիների կամ այլ ներդրումների վրա, քանի որ այն անմիջապես ուղղվում է քրդերի դեմ պատերազմը ֆինանսավորելուն և «Իսլամական պետությանն» աջակցելուն»:
Արշավի մասնակիցները Լոնդոնում ապրող Թուրքիայի քաղաքացիներ են, մասնավորապես, երիտասարդ կանայք և տղամարդիկ: