Ինչպե՞ս են Գերմանիայի առաջնորդներն այդքանից հետո մեր աչքերի մեջ նայելու. Էրդողանը կրկին անդրադարձել է Բունդեսթագի որոշմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քենիայում թուրք լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:

«Գերմանիան բախվել է Թուրքիայի նման բարեկամին կորցնելու ռիսկի հետ»,-ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ Գերմանիայի խորհրդարանի որոշումը «ոչ մի նշանակություն չունի»:

«Բունդեսթագի որոշումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Այդ հարցի հետևում այլ իմաստ է թաքնված: Քվեարկությանը մեկ մարդ դեմ է քվեարկել, մեկը՝ ձեռնպահ է մնացել: Մի՞թե այդ հարցն այդքան կարևոր էր գերմանացիների համար: Այժմ հետաքրքիր է, թե ինչպե՞ս են Գերմանիայի առաջնորդները նայելու իմ, մեր վարչապետի աչքերի մեջ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը նշել է նաև, որ «1915-ի և Հոլոքոստի իրադարձությունների միջև ոչ մի նմանություն չկա»: «Ներգաղթյալների ճգնաժամն ու վիզային հարցերը որոշվում են ոչ թե Գերմանիայի և Թուրքիայի, այլ Եվրամիության և Թուրքիայի միջև: Եվ Բունդեսթագի որոշումը չի ազդի այդ հարցերի վրա »,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ որոշումը լուրջ ազդեցություն կունենա Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վրա:




Լրահոս