Ղազախստանում հունիսի 9-ը սգո օր է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ հանրապետությունում հունիսի 9-ը սգո օր է հռչակվել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը:

«Ակտոբեում իրականացված ավազակային հարձակման արդյունքում քաղաքացիական անձանց և զինծառայողների մահվան հետ կապված՝ Ղազախստանի Հանրապետությունում 2016թ. հունիսի 9-ը ճանաչել ազգային սգո օր»,-ասվում է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Ակտոբեում անհայտ մի խմբավորում հարձակում էր իրականացրել զինամթերքի խանութի վրա, թալանել այն, ապա շարժվել զորամասի ուղղությամբ: 18 մարդ հարձակման զոհ էր դարձել:

Հարձակումը ահաբեկչություն է ճանաչվել: Ակտոբեում ահաբեկչական սպառնալիքի բարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել: Իսկ ողջ Ղազախստանում 40 օրով «դեղին» մակարդակ է սահմանվել:




Լրահոս