ՀՕՊ համաձայնագրով Արցախն ի կեր է հայտնվում Ադրբեջանին. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարածքը` որպես առանձին շրջան, ներառված է Ռուսաստանի Հարավկովկասյան զինվորական օկրուգի պաշտպանության տարածքում, այսինքն` մենք դառնում ենք ուրիշ պետության ենթաենթաբաղադրիչ:

Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը: «Ակնհայտ է մեզ համար քաղաքական ղեկավարության կախյալությունը: Մենք գիտենք, որ այսքան տարիների ընթացքում այդպես էլ ձեռք չենք բերել կործանիչներ և դիմելու ենք ռուսական կողմին: Մենք տեխնիկապես այս համաձայնագիրն իրագործելու հնարավորություն չունենք: Փաստորեն այս համաձայնագրով ինչ-որ չափով պաշտպանում է ՀՀ տարածքը Ադրբեջանի օդային ագրեսիայից, դրա փոխարեն Արցախն ի կեր է հայտնվում Ադրբեջանին», – նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս