Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը այս շաբաթ վերջնական որոշում կկայացնի իր հետագա ֆուտբոլային կարիերայի վերաբերյալ: Այս մասին խոսել է «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը: Դորտմունդիցիները Մխիթարյանին առաջարկել են պայմանագիր, որով հայ ֆուտբոլիստը տարեկան կարող է վաստակել 7 միլիոն եվրո, սակայն Հենրիխը դեռ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը: Այդ մասին փոխանցում է «Bild»-ը: Մխիթարյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև «Արսենալ»-ը, «Յուվենտուս»-ը և «Չելսի»-ն և «Մանչեսթեր- Յունայթեդ»-ը:
Հենրիխ Մխիթարյանը վերջնական որոշում կկայացնի այս շաբաթ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ