Ղրիմի դեմ պատժամիջոցների երկարաձգման մասին Եվրամիության որոշումն ուժի մեջ է մտել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԵՄ Խորհրդի համապատասխան որոշմանը:
«Դրանք սահմանափակվում են Ղրիմի և Սևաստոպոլի տարածքների վրա»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները հավանություն են տալիս հանրապետության դեմ պատժամիջոցների երկարաձգմանը:
Եվրամիությունը երկարաձգել է Ղրիմի դեմ պատժամիջոցները մինչև 2017թ. հունիսի 23-ը: