Աշխարհի ամենաէլիտար զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի տարբեր երկրների զինված ուժերում առավել պատրաստված միավորումները հատուկ նշանակության ստորաբաժանումներն են: Դրանք կոչված են իրականացնել ամենաբարդ խնդիրները դժվար հասանելի վայրերում, ունակ են ինքնուրույն սահմանել պոտենցիալ սպառնալիքների մասշտաբներն ու ռազմավարական խնդիրներ լուծել:

Business insider պարբերականը ներկայացրել է աշխարհի ամենաէլիտար զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնց արդյունավետությունը ոչ միշտ է արտահայտվում անձնակազմի թվով կամ սպառազինության միջոցներով:

1

Պակիստանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներ, առավել հայտնի որպես «Սև արագիլներ» 

2

2009թ. հոկտեմբերին «Սև արագիլներ»-ի զինյալները գրոհեցին Պակիստանի ԶՈւ գրասենյակների շենքը, որտեղից նրանց հաջողվեց 39 մարդու դուրս բերել: Նրանց պատանդ էր վերցրել «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը:

3

Իսպանիայի Unidad de Operaciones Especiales հատուկ նշանակության ստորաբաժանումներ 

4

Ոչ բոլորին է հաջողվում ընդգրկվել հատուկ նշանակության ստորաբաժանումներում: Թեկնածուների 70-80%-ը ձախողում է զինված դիմակայության ստուգումների սկզբից, իսկ նրանք, ովքեր դժվարությամբ հաղթահարում են այդ փուլը, հետագայում չեն կարողանում դիմակայել փորձություններին:

5

Ռուսաստանի ԱԴԾ (Անվտանգության դաշնային ծառայություն) «Ալֆա» հատուկ նշանակության ջոկատ

6

Այս էլիտար հակաահաբեկչական հատուկ խումբը ստեղծվել է դեռևս 1974թ.: «Ալֆա»-ի զինյալները  մասնակցել են 2002թ. Մոսկվայի Դուբրովկա թատրոնից պատանդների ազատ արձակման օպերացիային:

7

Աշխարհում ընդամենի մի քանի հակաահաբեկչական ստորաբաժանումներ կարող են համեմատվել Ֆրանսիայի Ազգային ժանդարմերիայի (GIGN) հետ: Այն բաղկացած է 200 զինյալից, ովքեր վերապատրաստվել են պատանդների ազատ արձակման օպերացիաներին մասնակցելու համար:

8

1973թ.-ից  GIGN-ի զինյալներին հաջողվել է ավելի քան  600 մարդու ազատ արձակել:

9

ՑԱԽԱԼ՝ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի հատուկ ստորաբաժանումներ

10

Բրիտանական SAS (Special Air Service, Հատուկ օդային ծառայություն)

3-the-british-special-air-service-known-commonly-as-the-sas-is-the-infantry-counterpart-to-the-special-boaромьпсртап-about-the-importance-of-the-sas-role-in-the-fighting-that-followed-the-iraq-war-us-gen-sta

Ամերիկյան «Ծովային կատուներ» հատուկ ջոկատ

12

«Ծովային կատուներ»-ին միանալու համար 2 րոպեում առնվազն 72 անգամ պետք է «ժիմ» անել, 2 րոպեում առնվազն 60 անգամ կքանստել, 31 րոպեում վազել 4 մղոն (6,4 կմ) և 20 րոպեում 1000 յարդ լողալ (910 մ):

13




Լրահոս