Թուրքիան կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմանը: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ միջազգային անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն Բասաթ Օզթուրքը:
«Թուրքիան ցանկանում է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորում տեսնել, որը կբավարարեր Ադրբեջանի պահանջները»,- Trend-ը մեջբերում է Օզթուրքի խոսքը:
«Թուրքիայի դիրքորոշումը հստակ է: Մենք մշտապես Ադրբեջանի կողքին ենք, և դա բացարձակ և իրական աջակցություն է»,- ասել է նա՝ նշելով, որ ԼՂ հակամարտության կարգավորումը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին:
Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին հանդիպումը «դրական փաստ» է: