Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը խոսեց ԸՕ քննարկումների մասին:
«Արդեն մազոխիզմի հոտ է գալիս: Էլ ի՞նչ պետք է անի իշխանությունը, որովհետև բոլոր պահանջներն ընդունել է: Իսկ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը կբարձրանա միայն մեկ դեպքում, երբ ընդդիմադիր որևէ ուժ գա իշխանության, բայց դա կլինի այն դեպքում, եթե տվյալ ընդդիմադիր ուժն ունենա կառավարող ուժին հավասար ռեսուրսներ՝ մարդկային, կազմակերպական, ֆինանսական, մեդիա և այլն»,- նշեց պատգամավորը:
Նշելով ԸՕ-ում փոփոխություններ անելու համար պահանջվող գումարի մասին` նա ասաց, որ, օրինակ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 26 միլիոն ֆունտ ստերլինգով գնելու է հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, և կարելի է այնպես անել, որ այդ գումարի մի որոշ մասը հատկացվի հայրենիքին` այս խնդրի կարգավորման համար: