Ի՞նչ է պայմանավորվել Սերժ Սարգսյանը, հաջորդ դավաճանական քայլը ո՞րն է. Զարուհի Փոստանջյանը՝ Արտակ Զաքարյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում է ՀՕՊ համաձայնագրի շուրջ քննարկումը։ Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղելով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին, նշեց. «Համաձայնագրի 6-րդ հոդվածով մենք բավականին լիազորություններ ենք տալիս Ռուսաստանին։ Ռուսաստանն այսօր իր գործընկերն է համարում Ադրբեջանին և ոչ միայն չի պատրաստվում տված «սոնցեպյոկ»-ներն ու «սմերչ»-երը ետ չվերցնել, այլ շարունակելու է մատակարարումն իր ռազմավարական գործընկերոջը։

Իսկ մեզ համար Ռուսաստանը դեռ 80 տոկոս փաստաթուղթ է ստորագրել, այսինքն` 80 տոկոս մակուլատուրա եք հավաքել մեզ համար Պարոն Սերժ Սարգսյանը մեկնեց Սանկտ-Պետերբուրգ և այնտեղից միայն այս համաձայնագիրը եկավ, մտավ խորհրդարան՝ արտահերթ նիստով։ Ի՞նչ է պայմանավորվել Սերժ Սարգսյանը, ո՞րն է այդ ապօրինի գործարքի առարկան, հաջորդ դավաճանական քայլը ո՞րն է»։

Արտակ Զաքարյանն էլ նշեց. «Տիկին Փոստանջյան, ձեզ համար բոլորը դավաճաններ են։ Ձեզ ոչ հետաքրքրում է Հայաստանի օդային պաշտպանությունը, ոչ էլ դուք բան եք հասկանում այդ պաշտպանությունից»։

Մանրամասները՝  տեսանյութում:




Լրահոս