Թուրքիան ավելի մոտ կլինի Ռուսաստանին, քան Հայաստանն ու Բելառուսը. Ժիրինովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ, արևելագետ-թուրքագետ Վլադիմիր Ժիրինովսկին համարում է, որ Թուրքիան կարող է առավել մոտ լինել Ռուսաստանին, քան Հայաստանը, Բելառուսը կամ Ղրղզստանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես զբաղվում եմ Թուրքիայով 52 տարի: Հեռանկարում այս երկիրը կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից և ՇՀԿ, Մաքսային միության անդամ դառնալ, և նա առավել մոտ կլինի Ռուսաստանին, քան եղբայրական Բելառուսը կամ Ղրղզստանը, և նույնիսկ Հայաստանը»,-ասել է Ժիրինովսկին:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները: «Ամեն ինչ վերականգնել, մեծ հեռանկարներ կան: Մեզ համար շահավետ են Թուրքիայի հետ հարաբերությունները, դա մեր հարևանն է, հզոր երկիր, ունի այն, ինչ մեզ անհրաժեշտ է»,-ընդգծել է նա:

Նշենք, որ Ժիրինովսկին ամիսներ առաջ հայտարարում էր Թուրքիայի ոչնչացման ծրագրերի մասին:




Լրահոս