Հայ ծանրորդները մեկնարկեցին աշխարհի երիտասարդական առաջնությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Դավիթ Հովհաննիսյանը 8-րդ տեղում էր:

Տղամարդկանց 77 կգ քաշային կարգի պայքարում Հովհաննիսյանը պոկել է 145 կգ և հրել 175 կգ: Երկամարտի 320 կգ արդյունքով Դավիթ Հովհաննիսյանն աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Ժորժ Եղիկյանը, ունեցել միայն մեկ  մոտեցում:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 23-ից հուլիսի 2-ը անցկացվում է երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը տղաների պայքարում ներկայացնում են Ժորժ Եղիկյանը (77 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ): Աղջիկների պայքարում մեդալների համար կպայքարեն Սոնա Պողոսյանը և Արփինե Դալալյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս