Կիևում գողացել են Սաակաշվիլիի Toyota Land Cruiser զրահապատ մեքենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի արդարադատության նախկին նախարար Ելենա Լուկաշը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Կիևում գողացել են Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին պատկանող Toyota Land Cruiser զրահապատ մեքենան:

Նրա տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 6-ին:

Strana.ua պորտալը՝ հղում անելով երկրի Գլխավոր դատախազության անանուն աղբյուրներին, գրում է, որ մեքենան, որն արժեր մոտ 15 միլիոն ռուբլի, գողացել են այժմ կալանքի տակ գտնվող Սերգո Գլոնտիի հրամանով: Ներկա պահին դատարանը կայացնում է նրան Հունգարիային արտահանձնելու որոշումը: Պարբերականի տվյալներով՝ մեքենան երաշխիք էր, որով իշխանությունները պետք է մերժեին Բուդապեշտին՝ Գլոնտիին արտահանձնելու հարցում, ով մեղադրվում է խարդախության մեջ:

Պարբերականը նաև նշում է, որ թանկարժեք մեքենայի սեփականատեր Օդեսայի նահանգապետը նախընտրում է չցուցադրել այն, և միջոցառումներին շրջում է սեդանով, որը միլիոն ռուբլուց մի քիչ ավել արժե:




Լրահոս