Թուրքիան և Իտալիան դիտորդական թռիչք կկատարեն Ռուսաստանի տարածքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ միջուկային վտանգի փոքրացման ազգային կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիժկովին:
Իր հերթին, Ռուսաստանը դիտորդական թռիչք կկատրի Նորվեգիայի տարածքով:
«Ռուսական խմբի տեսուչները պլանավորում են դիտորդական թռիչք իրականացնել ռուսական Ան-30Բ ինքնաթիռով Նորվեգիայի տարածքով: Դիտորդական թռիչքը կիրականացվի հուլիսի 11-15-ը Բարդուֆոս բաց երկնքի օդանավակայանից մինչև 1,7 հազար կմ հեռավորությամբ»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը դիտորդական թռիչք կկատարի Ֆինլանդիայի տարածքով: