Հայ-վրացական սահմանամերձ գոտում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը: Էպիկենտրոնը գտնվել է Վրաստանի հարավում գտնվող Դմանիս քաղաքում:
Նշվում է, որ ցնցումները բավականին ուժգին են եղել:
Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ինչպես տեղեկացանք ԱԻՆ մամուլի ծառայությունից, երկրաշարժը գրանցվել է նաև Հայաստանում՝ 3 բալ ուժգնությամբ: