Իրանի իշխանությունները Թուրքիայի հետ ավիահաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին որոշում է ընդունել: Այս մասին, ինչպես հայտնում է ISNA-ն, հայտարարել է Թեհրանի միջազգային օդանավակայանի տնօրենի տեղակալը:
«Հաշվի առնելով Թուրքիայի ռազմական հեղաշրջումը, Հոմեյնիի անվան օդանավակայանից դեպի Թուրքիա բոլոր թռիչքների չեղյալ հայտարարման մասին որոշում է ընդունվել»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ տվյալ որոշումը չեղյալ կհայտարարվի այն բանից հետո, երբ հայտնի կդառնա Թուրքիայում իրավիճակի կարգավորման մասին: