Թուրք ապստամբները նավ են գրավել և պատանդ վերցրել ռազմածովային ուժերի հրամանատարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ռազմական հեղաշրջման մասնակիցները Մարմարա ծովում թուրքական ռազմածովային Գելջյուկ բազայում գրավել են «Յավուզ» ֆրեգատն ու պատանդ վերցրել երկրի ռազմածովային ուժերի հրամանատար Վեյսել Կեզելեին:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական Hurryiet պարբերականին, ֆրեգատը, որը կառուցվել է գերմանական Համբուրգում Blohm + Voss նավաշինարանում, գործարկվել է 1987թ.:

Այն Թուրքիայի ՌԾՈւ ֆլագմանական նավն է համարվում, փոխանցում է հունական news247 պորտալը:




Լրահոս