Կարո Եղնուկյանին ցանկացել են պատա՞նդ վերցնել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Կարո Եղնուկյանն ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին նշեց, որ ինքը ոչ մի բանից տեղյակ չէ:

«Երբ ոստիկանները առավոտ եկան, ես ոչ մի բանից տեղյակ չէի, իրենց զանգով եմ արթնացել ու այդ ընթացքում նոր տեղեկացա, թե ինչ է լինում: Ինձ խնդրում, հրավիրում էին գնամ բաժանմունք, ասեցին ազգային անվտանգության հարց է ես կարող եմ իրենց օգտակար լինել»,- ասաց Եղնուկյանը:

Վերջինիս խոսքով նրան ցանկացել են պատանդ վերցնել: «Կարծում եմ, որ իրենց օգտակար լինելը ինձ  պատանդ վերցնելն էր: Իրենք չէին ասում, թե ինչպես կարող եմ օգտակար լինեմ, ասեք  ինչպես կարող եմ օգտակար լինեմ ես պատրաստ եմ ,  բայց չէին ասում ինչպես, չէին ասում հարցը ինչ է: Հետո  իրենք մի ժամի չափ դռան հետեւում էին,  այդ ընթացքում ես մտա ինտերներտ ու  տեսա թե ինչի մասին է խոսքը»:

Եղնուկյանը հավելեց, որ սա նոր բան  չի, մի քանի տարի այս իրավիճակն է եւ  ուշ կամ շուտ պետք է լիներ:




Լրահոս