ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ժողովրդավարական սկզբունքները խախտող Թուրքիան կարող է կորցնել ՆԱՏՕ-ի անդամակացությունը, փոխանցում է The Indepedent-ը:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի ընտրված կառավարության կողմնակիցն է:
Ընդ որում, նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կոչ են անում Թուրքիայի կառավարությանն «աջակցել երկրի ժողովրդավարական ինստիտուտների ամենաբարձր ստանդարտներն ու օրենքի գերակայությունը»:
«Մենք, անկասկած, աջակցում ենք հեղաշրջման մեջ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը, սակայն նաև զգուշացնում ենք այն մասին, ինչը դուրս է գալիս թույլատրելի շրջանականերից»,-հավելել է Քերին:
Մոգերինին իր հերթին նախազգուշացրել է, որ այն երկրները, որոնք թույլ են տալիս մահապատիժ իրականացնել, չեն կարող միանալ Եվրամիությանը:
Նախօրեին Էրդողանը հայտարարել էր մահապատիժը վերադարձնելու անհրաժեշտության մասին: