Ինչու է լռում ԱԱԾ-ն. հայտնի են զինված հարձակման գործով հարուցված քրեական գործի հատկանիշները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԱԾ դեռ պաշտոնապես չի հրապարակում, թե ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու փաստի առիթով հարուցված քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածների հատկանիշներով է հարուցվել: Միայն հայտնի է, որ կա քրգործ: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործը հարուցվել է հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու եւ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու եւ կրելու հատկանիշներով:

Իսկ այն, որ ՀՀ ԱԱԾ-ն չի շտապում այդ մասին պաշտոնապես հրապարակել, պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ գերատեսչությունում դեռեւս չգիտեն, թե ստեղծված վիճակն ինչպես է հանգուցալուծվելու: Այլ կերպ ասած՝ իրավապահները դեռեւս չգիտեն՝ իրենց կհրամայեն գրոհե՞լ ՊՊԾ գունդը, եւ իրավիճակը նոր ընթացք կստանա, ու քրեաիրավական նոր որակման անհրաժեշտություն կառաջանա, թե՞ խնդիրը կկարգավորվի բանակցությունների ճանապարհով:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս