Քանդակագործ Լևոն Թոքմանջյանն, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելու դեպքին, հայտարարեց, որ խմբի անդամները հայրենասեր տղաներ են. «Այս տղաները շատ հայրենասեր տղաներ են ոչ թե ահաբեկիչներ: Կարելի է թուրքի հետ նստել բանակցե՞լ, իսկ այս հայրենասեր տղաների հետ ո՞չ: Ամենալավ բանն այստեղ կլինի, որ Սէֆիլյանին ազատեն»,- ասաց Թոքմանջյանը:
Երգչուհի Լիլիթ Պիպոյանի կարծիքով` խմբի տղաները կյանքի գնով այնտեղ հարց են բարձրացրել. նրանք մահապարտների են նման: «Տղաները աթոռի կռիվ չեն տալիս, այլ հայրենիքի»,- նշեց նա: Իսկ դերասանուհի Լալա Մնացականյանն ավելացրեց. «Պավլիկը տարել ա իր զավակին իր հետ. ո՞ր մեկս կգնար այդ քայլին, ո՞ր մեկս: Ես դիմում եմ մեր նախագահին` ինչո՞ւ չեք պատասխանում մեր հարցերին, ժողովրդի հարցերին: Այստեղ պատասխանատվություն կրում է միայն երկրի նախագահը, ուրիշ ոչ մեկը: Բողոքում են շատերը, բայց գործում են քչերը: Սա ես կապում եմ ղարաբաղի տարածքների հանձման հետ: Մենք նահանջելու տեղ չունենք»:
Բանախոսները վստահ են, որ Ժիրայր Սէֆիլյանը պետք է ազատ արձակվի: