Վահան Մարտիրոսյանը և նրա ներկայիս տերերը ապատեղեկատվություն են տարածել. նա Ուկրաինայում չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտնում է, որ Վահան Մարտիրոսյանի հայտարարությունը, թե ինքը գտնվում է Ուկրաինայում, սուտ է:

Դեսպանի հարցմանը Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից պատասխանել են. «Հայաստանի քաղաքացի Վահան Մարտիրոսյանը հետախուզվում է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից: Նա մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ և պատասխանատվությունից խուսափելու համար փախել է Ադրբեջան: Այնուամենայնիվ, հենց իր և ադրբեջանական մամուլի կողմից պարբերաբար տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Մարտիրոսյանը տեղափոխվել է Ուկրաինա: Նման տեղեկատվության ի հայտ գալու առաջին իսկ օրերից Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը դիվանագիտական քայլեր է ձեռնարկել իրավիճակի պարզման ուղղությամբ: Դեսպանի տեղեկացմամբ՝ Ուկրաինայի իշխանություններից պաշտոնական պատասխան է ստացվել առ այն, որ Վահան Մարտիրոսյանը Ուկրաինայի տարածքում չէ: Չի բացառվում, որ նա և նրա ներկայիս տերերը առաջիկայում ևս ապարդյուն փորձեն ցանկալին իրականության տեղ ներկայացնել, սակայն մենք հիմնվում ենք փաստերի և իրականության վրա»,­- գրել է Ուկրաինայում ՀՀ դեսպանը:

Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը 2005 թվականի մարտի 28-­ից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն­ում` «Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ, 01­89­5107, 20.08.2015 թ.): Վահան Մարտիրոսյանի առնչությամբ Քննչական կոմիտեի վարույթում քննվում է երկու քրեական գործ, որոնցից մեկը` Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում, որով նա ներգրավված է որպես տուժող, մյուսը` Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում, որով ներգրավվել է որպես մեղադրյալ: ՀՀ իրավապահ մարմինները 2015թ. սեպտեմբերի 9-­ին Վահան Մարտիրոսյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել: Նա ընտանիքի հետ հանձնվել է Ադրբեջանին 2015թ. սեպտեմբերին: Այնուհետև Վահան Մարտիրոսյանը տեղափոխվել է երրորդ երկիր:




Լրահոս