ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Իլուր» կայքում հանդես է եկել հոդվածով, որտեղ նշել է, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը կործանման է տանում ե՛ւ ՀՀ-ն, ե՛ւ ԼՂՀ-ն: Նա շախմատային լեզվով հիմնավորել է Ս. Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտությունը. «Շախմատային լեզվով արտահայտված՝ Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն: Ցուգցվանգի մեջ հայտնված պարկեշտ շախմատիստը պարզապես հանձնվում է, իսկ անպարկեշտը խաղատախտակը տալիս է մրցակցի գլխին»: Միաժամանակ Տեր-Պետրոսյանը նշել է, թե Ս. Սարգսյանի կամավոր հրաժարականը քաղաքական վենդետա չի ենթադրում: «Ավելին, կարծում եմ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, դա պետք է տեղի ունենա Ազգային ժողովի կողմից նրան անձի եւ գույքի լիակատար անձեռնմխելիությամբ օժտելու պայմանով»,-գրել է նա: Ասել է թե՝ Ս. Սարգսյանին կուլակաթափություն չի սպառնում:




Լրահոս