Արման Թաթոյանը հանդիպել է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի և Աշոտ Պետրոսյանի հետ, ինչպես նաև ծանոթացել նրանց պահման պայմաններին: Այցի ընթացքում Պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով Պաշտպանի տեղակալը և աշխատակազմի բժիշկը:

Մանուկյան 4
Արամ Մանուկյանի հիվանդասենյակը

Մեր կողմից այս գործերով իրականացվող մշտադիտարկման և այսօրվա այցի արդյունքները վկայում են, որ քրեակատարողական հիմնարկում նշված անձանց պահման պայմանների հարցում առկա  էական բարելավում. նրանք տեղափոխվել են ավելի լուսավոր, նոր վերաներոգված հիվանդասենյակներ, որոնք կահավորված են անհրաժեշտ բժշկական ֆունկցիոնալ մահճակալներով, սառնարաններով, բազկաթոռներով, աթոռներով, կողապահարաններով ու հովացուցիչներով կահավորված հիվանդասենյակներ: Արձանագրվել է, որ ապահովված է հանձնուքներ ստանալու իրավունքը, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, տրամադրված են անհրաժեշտ հիգիենայի և անկողնային պարագաներ:  

Մանուկյան
Արամ Մանուկյանի հիվանդասենյակը

Առանձնազրույցների ընթացքում Ա.Մանուկյանը, Հ.Հովհաննիսյանը և Ա.Պետրոսյանը քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի և վարչակազմի՝ իրենց նկատմամբ վերաբերմունքի առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել:

Պետրոսյան 1
Աշոտ Պետրոսյանի հիվանդասենյակը

 Պաշտպանի դիտարկումներն այսուհետ ևս կրելու են շարունակական բնույթ:

Հովհաննես Հարությունյանի հիվանդասենյակը
Հովհաննես Հարությունյանի հիվանդասենյակը
Հովհաննես Հարությունյանի հիվանդասենյակը
Հովհաննես Հարությունյանի հիվանդասենյակը
Հովհաննես Հարությունյանի հիվանդասենյակը
Հովհաննես Հարությունյանի հիվանդասենյակը




Լրահոս