Այսօր Ուրախների և հնարամիտների ակումբի (ՈւՀԱ) միջազգային տոնն է: Տոնն առաջին անգամ նշվել է 2001թ.-ի նոյեմբերի 8-ին, գաղափարը Ալեքսանդր Մասլիկովինն է, ով ՈՒՀԱ-ի միջազգային ակումբի նախագահն է:
Նոյեմբերի 8-ն ընտրվել է, քանի որ 1961թ.-ի նոյեմբերի 8-ին եթեր է հեռարձակվել ՈՒՀԱ-ի առաջին հաղորդումը:
ՈՒՀԱ-ի միջազգային օրը դեռևս ընդգրկված չէ ՄԱԿ-ի համաշխարհային տոների ցուցակում, պաշտոնական տոն չէ նաև Ռուսաստանում։