Ադրբեջանը Ռուսաստանից նոր ինքնաթիռներ և զինտեխնիկա կգնի, այդ թվում` Սու-30ՍՄ կործանիչներ. ադրբեջանական ԶԼՄ-ներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ԶԼՄ-ները Բաքվում օգոստոսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև  կայացած հանդիպումից հետո տեղեկություններ են տարածել այն մասին, թե Ադրբեջանը պատրաստվում է Ռուսաստանից նոր զենք և ինքնաթիռներ գնել:

Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ հանդիպումից հետո ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով անմիջականորեն վերահսկում է ռազմական գործարքները, իր հերթին հայտարարեց, որ Ռուսաստանը հետաքրքրում է Բաքվին և Թեհրանին որպես «լավ զենք արտահանող»:

1027137428-1024x679

«Մոսկվան և Բաքուն զինտեխնիկայի նոր խմբաքանակի գնման մասին պայմանագիր կստորագրեն: Ադրբեջանը կարող է Սու-30ՍՄ կործանիչներ գնել Ռուսաստանից»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

1460361309_151109083823_s300_russia_624x415_rianovosti

Ադրբեջանական ԶԼՄ-ները մեջբերում են ռուս ռազմական փորձագետներին, որոնց խոսքով՝ Ադրբեջանը նախկինի պես մնում է ռազմաարդյունաբերական համալիրի գնորդ՝ չնայած տնտեսական բարդություններին, որոնք ծագել են հանրապետությունում նավթի գների անկման պատճառով:




Լրահոս