Շարունակվում է վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման տարեկան  ծրագրով մայրաքաղաքի 65 բազմաբնակարան շենքերում նախատեսվում է  նորոգել վթարային 130  շքապատշգամբ: Հունիսին մեկնարկած այս գործընթացի շնորհիվ մինչ օրս նորոգվել է դրանցից  30-ը: Տարեկան ծրագրում ներառվել են  այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի առաջնային էր, ինչպես շինարարության տեսակետից, այնպես էլ բնակիչների ու անցորդների անվտանգությունն  ապահովելու նկատառումով:

Շքապատշգամբների նորոգումն իրականացվում է նախապես հաստատված նախագծերով: Հիշեցնենք, որ որպես բաժնային սեփականության մի մաս, շքապատշգամբները, պետք է նորոգվեն բնակիչների ուժերով, սակայն, հաշվի առնելով, որ դա  ոչ բոլոր բնակիչներն են ի վիճակի իրականացնել, Երևանի քաղաքապետարանն է ստանձնել նշված գործառույթը, իսկ անհրաժեշտ միջոցները հատկացվել են Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ:




Լրահոս