Մանրամասներ՝ Սարգսյան-Պուտին հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից:

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ՌԴ և ՀՀ նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Հանդիպման մասին լրագրողների հետ կիսվել է Պուտինը:

«Հանդիպումը, ինչպես միշտ, ընկերական, կառուցողական մթնոլորտում է անցել»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նշել է, որ երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային առանցքային հարցերի շուրջ քննարկում է անցկացվել: «Բացի այդ, բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին՝ հաշվի առնելով Սանկտ Պետերբուրգում (Էրդողանի հետ) և Բաքվում (Ալիևի հետ) կայացած հանդիպումները»,-հավելել է Պուտինը:




Լրահոս