Ժողովուրդ. ՏՄՊՊՀ-ն կտուգանի խոշոր խախտումներ կատարած մի քանի ընկերությունների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կկայացվի որոշում՝ պետական գնումների ոլորտում խոշոր խախտումներ կատարած մի քանի ընկերությունների վերաբերյալ։ Ըստ “Ժողովուրդ”–ի տեղեկությունների՝ այդ ընկերությունների հետևում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ ոչ միայն Հայաստանից, այլև Լեռնային Ղարաբաղից, որոնք ամեն կերպ փորձում են ջրից չոր դուրս գալ։
 
Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, սակայն, պատիժն անխուսափելի է լինելու, և խախտում կատարածների հանդեպ խոշոր չափի ֆինանսական տուգանք է կիրառվելու։ Այդ ընկերությունները պետգնումների ոլորտում հայտնի են որպես կեղծարարներ։ Դրանք շարունակ հաղթել են գրեթե բոլոր մրցույթներում՝ խանգարելով այլ ընկերությունների գործունեությունը։ Այսինքն՝ մանկապարտեզներին, ծերանոցներին և մանկատներին մշտապես մատակարարել են ապրանքներ՝ իրականից եռակի-քառակի բարձր գներով՝ վատնելով պետական միջոցները և միլիոնավոր դոլարների վնաս պատճառելով ՀՀ պետբյուջեին։
Մանրամասներն՝ այսօրվա համարում




Լրահոս