Armenian text to speach

Հայկական վերահսկողության տակ գտնվող որ շրջանների վերադարձի մասին է խոսվում, և ինչ է իրենից ներկայացնում «Կազանի համաձայնագիրը» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջին երկու ամիսներին Հայաստանի պաշտոնյաները ամեն առիթով խոսում են ԼՂՀ խնդրի կարգավորման փոխզիջումների մասին: Թե ինչի մասին է խոսքը, որեւէ մեկը չի ասում:

Միայն հայտնի է, որ ներկայումս ԼՂ խնդրի շուրջ բանակցությունների սեղանին դրված է «Կազանի համաձայնագիր» պայմանական անունը ստացած փաստաթուղթը, որն արդեն իսկ գաղտնազերծված է: Այնտեղ սեւով սպիտակի վրա գրված է. ԼՂՀ խնդրի կարգավորման հենց առաջին փուլում նախատեսվել է. «Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Խաղաղության համաձայնագրով:

Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջանները»: Այսինքն՝ ներկա փուլում ամեն անգամ, երբ Հայաստանի որեւէ պաշտոնյա փոխզիջում բառն է արտաբերում, ակամա նա հայտարարում է, որ վերը նշված տարածքները թշնամուն հանձնելուն ինքը կողմ է: Ընդ որում, հանձնել ոչնչի դիմաց:




Լրահոս