Սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն օգոստոսի  16-ին ընդունել է  ԱՄՆ նորանշանակ  փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին  և ԱՄՆ ՄԶԳ  հայաստանյան առաքելության նորանշանակ  տնօրեն Դեբորա Գրիզերին:

Ողջունելով  հյուրերին՝  նախարարը շնորհավորել է  պարոն Մանսուրին  և տիկին Գրիզերին նշանակման կապակցությամբ,  բարձր է գնահատել  ԱՄՆ կառավարության  և ԱՄՆ Միջազգային Զանգացման Գործակալության հետ ավելի քան  20-ամյա   համագործակցությունը և հետագա համատեղ արդյունավետ աշխատանքի հույս հայտնել:

Այնուհետև, նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում  իրականացվող  բարեփոխումները, կենսաթոշակային գործող և ներդրված կուտակային համակարգերը, դրանց բարելավման և զարգացման ընթացքը,  անդրադարձել է  համալիր սոցիալական ծառայությունների  կենտրոններին, մասնավորապես՝  սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրմանն ու գնահատված կարիքի հիման վրա  համապատասխան  սոցիալական ծառայությունների տրամադրմանը:

Նախարար Արտեմ Ասատրյանը  խոսել է նաև երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներից, հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացից և  ընդգծել երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման կարևորությունը:

Փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին և տիկին Դեբորա Գրիզերը իրենց հերթին շնորհակալություն են հայտնել համատեղ իրականացված ծրագրերի, նկատելի արդյունքների համար, ինչպես նաև կայուն և երկարատև համագործակցության համար:

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա հանդիպումների ընթացքում  քննարկել իրականացվող ծրագրերի  մանրամասները և դրանց  կատարումն ապահովող  ուղղությունները:

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս