ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն իշխանությունը, որը բարձրաձայն խոսում է խնդիրների մասին, ամենից շատ է շահագրգռված այդ խնդիրների վերացմամբ, բայց, միեւնույն ժամանակ, ամեն ինչ միանգամից չի լուծվելու: Իշխան Զաքարյանի ձայնը չի փոխվելու, եւ գործունեությունը չի փոխվելու»:

Իշխան Զաքարյան

Նկատենք, որ Սերժ Սարգսյանը խոսում է մեր երկրում առկա խնդիրների մասին, նույնիսկ քննադատում, սակայն դրանք ոչ միայն չեն վերանում, այլեւ գնալով ավելանում են, որովհետեւ բոլոր այդ իշխանական մտահոգություններն ու ընդդիմադիրին բնորոշ ելույթներն ընդամենը թատրոն են, որին, փաստորեն, մասնակցում է նաեւ Ի. Զաքարյանը, քանի որ խոսում է մի բանի մասին, ինչի անհավանականությունն առավել քան ակնհայտ է: Հետեւաբար, Ի. Զաքարյանն ընդամենը կարող էր խոսել չարաշահումների եւ խախտումների մասին, սակայն առանց անուններ տալու, եւ հենց նա էլ պետք է լիներ Ս. Սարգսյանի թեկնածուն:




Լրահոս