Արդեն հայտնել էինք, որ Վերաքննիչ դատարանում ընթանում էր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գործով վերաքննիչ բողոքի նիստը: Դատարանի առջև մեծ թվով քաղաքացիներ էին եղել, այդ թվում` Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը:
Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Արմեն Մարտիրոսյանը դուրս եկավ:
Արմեն Մարտիրոսյանի հարազատները, սակայն, դեռ չեն տեսել նրան: Արմեն Մարտիրոսյանի քույրը` Աննան, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին սպասում են եղբորը: