Ես Աշտարակը անտեր չեմ թողնի. գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանն առաջադրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման երրորդ օրվա` օգոստոսի 16-ի դրությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում ինքնառաջադրվել էին երկու թեկնածու` ՀՀԿ-ական Աշոտ Ղալաչյանը եւ անկուսակցական Արշալույս Մեջլումյանը: Իսկ Աշտարակի գործող քաղաքապետ Արմեն Անտոնյանը դեռ չէր առաջադրվել: «Ժողովուրդ»-ը նրանից փորձել էր պարզել՝ ի վերջո ինքն առաջադրվելու է, թե ոչ: «Առաջադրվելու եմ: Մի՛ անհանգստացեք, ես Աշտարակը անտեր չեմ թողնի»,- ասել էր Արմեն Անտոնյանը:

Այսօր արդեն Արմեն Անտոնյանն առաջադրել է իր թեկնածությունը:

Նշենք, որ իրենց թեկնածութոյւններն են առաջդրել նաև անկուսակցականներ Թովմաս Շահվերդյանը և Ռազմիկ Տերետրյանը:




Լրահոս